Տ․ Զաքարիա եպիսկոպոս Բաղումյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն

• Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1978 թ․, ք․ Երևան։ Ավազանի անունը՝ Տիգրան։
1985 -1995 թթ. - Երևանի թիվ 163, 177 միջնակարգ դպրոցներում։
1995 - 2000 թթ. - Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց։
2000 - 2001 թթ. - Գևորգյան Հոգևոր ճեմարան (աստվածաբանության մագիստրոս)։
2000 - 2001 թթ. - Հայաստանի Ամերիկյան Համալսարան։
2002 թ. - Դանիայի Օրհուս քաղաքի «Diaconal Folk High School» դիակոնալ դպրոց։

• Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

2000 թ. - սարկավագ՝ ձեռամբ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի։
2011 թ․ - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի։
2013 թ․ - մասնավոր վարդապետության 4 աստիճան՝ ձեռամբ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի: Թեզ՝ «Անապակ բաժակի խնդիրը Հայոց Եկեղեցում»։
2017 թ․ - ծայրագույն վարդապետության 10 աստիճան՝ ձեռամբ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի: Թեզ՝ «Սուրբ Եվագր Պոնտացու երկերի Կիրակոս վարդապետ Երզնկացու լուծմունքները (ուսումնասիրություն և բնագրեր)»։
2026 թ․ - եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

• Պաշտոնավարություն

2013 - 2021 թթ․ - դասախոս՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում։
2001 - 2004 թթ. - Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ, գործավար քարտուղար։
2005 - 2007 թթ․ - Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի վարչական տնօրեն և սպասավոր սարկավագ հնդկահայոց եկեղեցիներում։
2007 - 2008 թթ. - Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժին։
2008 թ. - Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ, գործավար քարտուղար։
2009 - 2011 թթ. - գնդերեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։
2012 - 2014 թթ. - Մայր Աթոռի Ծիսական-հայեցակարգային հարցերի գրասենյակի պատասխանատու։
2015 - 2017 թթ. - Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն։
2017 - 2018 թ. - Եկեղեցական-ժողովական գրասենյակի տնօրեն։
2018 - 2025 թթ․ - Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն։
2018 - 2022 թթ․ - «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատություն-հիմնարկի տեսուչ։
2018 - 2022 թթ․ - Արևադաշտի «Էօրնեկեան մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն-հիմնարկի տեսուչ։
2018 - 2026 թթ․ - Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց-հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
2025 թ․-ից - Քարոզչական կենտրոնի տնօրեն։

• Կոչումներ և պարգևներ

2011 թ. - «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ։
2024 թ․ - Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման 105-ամյակին նվիրված անվանական կրծքանշան։

• Գրքեր և գիտական աշխատություններ

• Տիգրան սարկավագ Բաղումյան, Արևմտյան Բենգալիայում թաղված հայ հոգևորականները, Երևան-Կալկաթա, 2007
• Պետրոս արքեպիսկոպոս Բերդումյան, Աղբյուր բացյալ (ավետարանական առակների մեկնություն), թարգմանությունը գրաբարից, առաջաբանը և ծանոթագրությունները` Տիգրան սարկավագ Բաղումյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2008
• Պետրոս արքեպիսկոպոս Բերդումեան, Մեկնութիւն Ծննդոց, աշխատասիրությամբ` Տիգրան սարկավագ Բաղումյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2010
• Գարեգին Սարգիսեան, Քաղկեդոնի ժողովը և Հայոց Եկեղեցին, անգլերենից թարգմանեցին Զաքարիա աբեղայ Բաղումեանը և Վահրամ քահանայ Մելիքեանը, Նիւ Եորք, Լոնտոն, 2012
• Զաքարիա վարդապետ Բաղումյան, Անապակ բաժակի խնդիրը Հայոց Եկեղեցում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2013
• Զաքարիա վարդապետ Բաղումյան, 100 հարց Ս. Հաղորդության մասին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2014
• Զաքարիա վարդապետ Բաղումյան, 200 հարց Ս. Մկրտության մասին, Երևան, 2016
• Ս. Ներսես Շնորհալի, Հավատով խոստովանիմ, աշխարհաբարի վերածեց՝ Զաքարիա ծ. վրդ. Բաղումյանը, Ս. Էջմիածին, 2018
• Կ. Նորդստոկ, Էկումենիկ դիակոնիա, թարգմանիչներ՝ Տ. Զաքարիա ծ. վրդ. Բաղումյան, Տ. Վահրամ քհն. Մելիքյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2018
• Առաջնորդությունը հակամարտությունների հաղթահարման գործում, աշխատասիրությամբ՝ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի, Վահրամ քահանա Մելիքյանի, դոկտոր Արթուր Մարտիրոսյանի, Երևան, 2018
• Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան, Ինչպե՞ս պատրաստվել Սուրբ Մկրտությանը, Երևան, 2018
• Զաքարիա ծայրագոյն վարդապետ Բաղումեան, Կիրակոս Երզնկացու՝ Սուրբ Եւագր Պոնտացու երկերի լուծմունքները, Երևան, 2022
• Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան, Մանկամկրտություն․ ինչո՞ւ պետք է մկրտել մանուկներին, Սուրբ Էջմիածին, 2024
• Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան, Կնքահայրության դերն ու նշանակությունը, Սուրբ Էջմիածին, 2024
• Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան, Սրբալույս Մյուռոն, Սուրբ Էջմիածին, 2024
• Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան, 100 հարց Ապաշխարության մասին, Երևան, 2026